Սեֆիլյանի կինը վիճեց Օսիպյանի հետ. թեժ իրավիճակ դատարանում
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ևս շարունակվում էր ամբաստանյալների հարցաքննությունը:
Ոիրից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն:
Գեւորգ Սաֆարյանը 2015թ. դեկտեմբերի 31-ին տոնածառներով երթի ժամանակ ոստիկանին հարվածելու համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, եւ պատժի կրման ժամկետը շուտով ավարտվում է:
Դատախազի միջնորդությունը զայրացրեց դահլիճում գտնվող համակիրներին և գործով ամբաստանյալների հարազատներին:
Դահկիճում գտնվողները սկսեցի բղաել և կոպիտ արտահայտություններ անել:
«Օսիպյանի նմանների պատճառով են քաղաքացիական ակտիվիստներին դատում»,-հնչեց նաև այսպիսի արտահայտություն:
Սա պատճառ դարձավ, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ Ժիրայր Սեֆիլյանի կինը`Նանոր Սեֆիլյանը վիճեն:
Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։