13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վաղը հայոց եկեղեցին կնշի Սուրբ Աստվածածնի հղացման տոնը /տեսանյութ/

 Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը  լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Սուրբ Աստվածածնի տոնի մասին ՝ ասաց՝ նախ պետք է տոնի բովանդակության մասին հիշել. դեկտեմբերի 9-ին սուրբ Կույսի հղացման տոնն է: Քրիստոսի մայրը՝ ամենագովելի սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը ծնվել է ամուլ ծնողներից:
«Վաղվա՝ դեկտեմբերի 9-ին   կայանալիք տոնը Աստվածածնին վերաբերող տարեվերջյան տոնն է: Մարիամ  Աստվածածնին վերաբերող յոթ տոն  ունի մեր եկեղեցին:

Մարիամի հայրը՝ Հովակիմը, ինչպես հայտնի է,  Հուդայի թագավորական ցեղից էր, իսկ մայրը՝ Աննան՝ Ղևիի ցեղից էր, Ահարոնի զարմերից՝ Մաթան քահանայի դուստրը: Մաթան քահանան երեք դուստր ուներ: Առաջինի անունը Մարիամ էր, Հովսեփ աստվածահոր որդիների մայրը, ով ծնեց Սաղոմեին, սուրբ Կույսի մանկաբարձուհուն, երկրորդը՝ Սովյուեն էր, նա ծնեց Եղիսաբեթին՝ Հովհաննես Մկրտչի մորը, իսկ երրորդը՝ կրտսերը՝ Աննան էր, ով Գալիլիայում ամուսնացավ Հովակիմի հետ և ծնեց  Մարիամին», – նշեց Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ