30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Զինված իշխանափոխության հարցը քննարկել են ֆեյսբուքում/տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննության ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 8-ին շարունակվում է ամբաստանյալների հարցաքննությունը:

Շարունակվում է ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի հարցաքննությունը:

Նշենք, որ նախորդ դատական նիստին Հովհաննես Պետրոսյանի հայտարարությունը դատարանում լարվածություն ստեղծեց:

 «Մամուլում այս մի տարվա մեջ անընդհատ շրջանառվում է, որ իմ ցուցմունքների պատճառով է Սեֆիլյանը դատվում: Ինձնից առաջ էլ ձերբակալվողներ են եղել: Նաև ավելացնեմ, որ չի կարելի հերոսացնել մի մարդու, ով փորձում է ձեռք բարձրացնել հայ զինվորի վրա»,-հայտարարել էր ամբաստանյալ Պետրոսյանը:

Հովհաննես Պետրոսյանը ընդգծում է, որ Սեֆիլյանի հետ ծանոթացել է ֆեյսբուքով և սկզբում շփվել են միայն ֆեյսբուքով: Ավելի ուշ ինքը մասնակից է դարձել զինված ապստամբության ծրագրի կազմմանը: Հովհաննեսին Սեֆիլյանը հանձնարարել է գրավել հեռուստաաշտարակը:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հետաքրքրվեց, թե գործակալ է արդյոք Հովհաննես Պետրոսյանը:

«Գործակալ լինեի ինչ խոսում էինք կձայնագրեի, բայց չեմ արել: Հետո եմ գիտակցել, թե ինչի է գնում Սեֆիլյանը»,-նշեց Հովհաննես Պետրոսյանը:

Տիգրան Հայրապետյանը նկատեց, որ հենց Պետրոսյանն է առաջարկել զինված իշխանափոխություն սկսել, սակայն Սեֆիլյանը դեմ է եղել: Այս մասին ամրագրված է Հովհաննես Պետրոսյանի հունիսի 2-ի ցուցմունքում:

«Սկզբնական շրջանում ծայրահեղական տրամադրություններ ունեցել եմ, հետո հասկացել եմ, որ սխալ ճանապարհ է», -արձագանքեց Հովհաննես Պետրոսյանը:

Նշենք, որ դահլիճում լարված վիճակ է: Հովհաննես Պետրոսյանի ամեն բառը կոշտ արձագանք է ստանում:

Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ