Զինվորականը Վիգեն Սարգսյանից 10 հազար դոլար է խնդրում
«Բաց նամակ ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին…
Հարգելի պարոն Սարգսյան,հարգելի Հայ Մարդ, Ծնող, Ամուսին, Զավակ եվ վերջապես երկրի Զինվորի ցավով մշտապես անհանգստացող ՀԱՅՐԵՆԱՍԵՐ…
Նախ ասեմ որ երեկ երբ որ գտնվում էի Պն-ում շատ ուրախացա երբ իմ աչքերով տեսա թե ինչպես էք 1-ին կարգի ՊՆ հաշմանդամներին եվ զոհվածների ընտանիքներին որոնք 10-տարուց ավել հերթի մեջ էին բնակարան գնելու սերտիֆիկատներ հանձնում նրանց,անձամբ շատերի հետ առանձնազրույց ունեցա ու բոլորն ուրախ էին որ գնահատվեցին,ճիշտ է տխուր պատճառների համար են այդ մարդիկ ստանում այդ գումարներն,բայց որ գնահատվում են կարեվորն դա է…
ՈՒ որքան ուրախ կլինեի ես որ ինչ որ մեկն իմ ծառայության ընթացքում ինձ էլ մի այդպիսի ուրախություն պատճառեր որ վերջապես թեկուզ 1-սենյականոց իմ տունն ունենայի,բայց այժմ Ձեզ մեկ ուրիշ խնդրանքով պետք է դիմեմ,որ օգնեք 20-տարուց ավել ծառայող Հայ Զինվորի 3-անչափահաս բալիկներին, չէ որ դուք էլ էք ծնող,դուք էլ բալիկներ ունեք,Աստված պահապան բոլորիս բալիկներին…
Ձեզ է դիմում 20-տարուց ավել Հայրենիքին ծառայություն մատուցած 5-անչափահաս երեխաների հայր-Մխիթար Վյաչեսլավի Ալումյանն,իմ ընտանիքիս մասին բոլոր լրագրողներն եվ նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ գիտի,կներեք որ բաց նամակով եմ Ձեզ դիմում,քանզի այնպիսի գրածներս ոչ-ոքի երբեք չի հասնում…
Հարգելի պարոն Սարգսյան,ես ձեզանից խնդրում եմ որ ՏԵՐ կանգնեք իմ բալիկներին,քանզի մոտ 2 ու կես տարի է երբ ես գնում էի դիրքեր նրանք լրիվ մենակ ու անպաշտպան էինն մնում,գնում էի դիրքեր ու բոլորիտ բալիկներին էի պաշտպանում, բայց իմ բալիկներս մնում էին տխուր, լացն ու կարոտն իրենց աչքերին եվ անգամ այն սրբող չկար:Ես շատ-շատ եմ խնդրում Ձեզ որ մարդ ուղարկեք իմ տուն,տեսնեք 22-տարի ծառայող Հայ Զինվորի ապրելակերպն,տեսնեք որ ոչ տուն ունեմ,ոչ հարստություն,բայց փոխարենն ձեզանից մի մեծ խնդրանք-աղաչանք ունեմ…
Պարոն Սարգսյան, ընտանիքիս պատմությունն շատ երկար է եվ հուզիչ,-ԱՂԱՉՈՒՄ եմ ՏԵՐ կանգնեք իմ բալիկներիս,պատկերացրեք թե Ձեր զավակներն են,մայրս 2-տարի առաջ ինձ մոտ մնացած 3-բալիկներիս խնամելուց հանկարծամահ եղավ,կինս 2-փոքրիկ զավակներիս հետ արդեն 2 ու կես-տարի է նախկին ՊՆ նախարար Հարգելի Սեյրան Օհանյանի հովանավորությամբ գնացին Եվրոպա բուժման համար,16-տարեկան դուստրս տառապում է բազում հիվանդություններով«ծունկի արմունկն պետք է փոխեն,աչքն վիրահատեն որ բալես քայլի ու տեսնի»,միասին գնացել են այնտեղ որպեսզի բուժվեն,նրանց բուժումն կնոջս ասելով մոտավորապես 1միլիոն 300հազար եվրո գումար է կազմելու ու շատ երկար տարիներ,եվ այդ ամենն տալու են իրենք- եվրոպացիներն,կնոջս մոտ էլ են հայտնաբերել ուղեղի մեջ կատարվող հվանդություն «Ձեր անվտանգության պետին երեկ մանրամասն ասել եմ ամեն եղելությունն» ու արդեն կնոջս էլ են վերցրել բժշկական հսկողության տակ, երբեմնի մեծ տունս ցիրուցան է եղել ու այժմ ես լինելով Հայոց աշխարհի մի մասնիկն,լինելով ԱԶԳԻՍ պաշտպաններից մեկն,-ես ընդամենն 2-տարով ձեզանից ՊԱՐՏՔՈՎ 10հազար ԱՄՆ դոլար եմ խնդրում եվ Խոստանում եմ Հայ Զինվորի պատվով որ այն լումա-լումա ետ կվերադարձնեմ Ձեզ…
Այդ գումարն ոչ թե ինձ,այլ իմ բալիկների համար է անհրաժեշտ,որպեսզի նրանց շենգեն-վիզա խփել տամ եվ ճանապարհեմ իրենց մայրիկի մոտ,որ միասին բուժեն եվ միասին ետ գան իմ գիրկս…
Դուք էլ Մայր ունեք,դուք էլ Կին ունեք,դուք էլ ինձ պես անչափահաս Երեխաներ ունեք,հիմա պատկերացրեք թե ինչպես են բալիկներս«արդեն 7,11,17տարեկան»-2տարուց ավել առանց մայր ապրում,պատկերացրեք թե նրանք որքան ծով արտասուք են թափել կարոտից ու մեր աներանելի վիճակից,այսօր ոչ տուն ունեմ,ոչ մեքենա,ոչ հողամաս որ գոնե այն վաճառեմ եվ Ձեզ չդիմեմ,իսկ թե ինչու եմ Ձեզ դիմում,որովհետեվ Դուք այժմյան ՊՆ նախարարն էք,որովհետեվ մնացած շատ-շատ իբրեվ բարեգործների պես երբեք Ձեր արածն ցուցամոլի պես չեք ծածանում,երեվի թե էլ մեծահարուստ բարերար եվ բարեգործական կազմակերպություններ չմնացին որ ինձ չմերժցին,բոլորն ձայն-ձայնի տված հերթով մերժել ու շարունակում են մերժել ու եթե հիմա Դուք էլ մերժեք,ուրեմն ճիշտ են ասում,-որ աշխարհում արդարություն չկա…
Իմ հասցեն է–Կոտայքի մարզ,Հրազդանի շրջան,գյուղ Քաղսի,4-րդ թաղամաս 9-տուն,հեռախոս 077-60-77-78 եվ 055-29-07-77…
Իմ ՎՏԲ բանկի հաշվեհամարն է,-16020015684402…
Հարգելի իմ ֆեյսբուքյան ընկերներ ջան,ՁԵԶ էլ եմ աղաչում որ այս նյութս-գրառումս այնքան տարածեք մինչեվ այն հասնի հարգելի Վիգեն Սարգսյանին…
Ամոթից գետինն պատռում եմ,-որ լինելով Հայ Զինվոր ողորմություն եմ խնդրում…
ՆԵՐԵՂՈՒԹՅՈՒՆ բոլորիցդ,-իմ Հայ ԱԶԳ…»: