«Կնոջը ծեծելը որոշ ընտանիքներում առավոտյան ատամը լավանալու պես բան է դարձել»
Կնոջը ծեծելը որոշ ընտանիքներում առավոտյան ատամը լավանալու պես բան է դարձել. ԱԺ-ում բուռն քննարկվում է ընտանեկան բռնության մասին նախագիծը
Խորհրդարանում շարունակվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծ քննարկումը: Քննարկման հարակից զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց՝ ոչ մեկը մյուսին չի կարող պարտադրել սիրալիր վերաբերմունք, ջերմություն, հարգանք, գորով, և, ըստ այդմ, այս հարցի վերաբերյալ յուրաքանչյուրն ունի իր պատկերցումները:
«Ավանդական ընտանիքը հասակացվում է այն, ինչ ՀՀ Սահմանադրության մեջ է ամրագրած՝ տղամարդու և կնոջ միությունը և ոչ թե մյուս ավանադական արժեքների ու հարակից բաղկացուցիչների ընկալում»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով՝ լսել է նույնիսկ այնպիսի մտքեր, որ եթե ամուսինը ձեռք է բարձացնում կնոջ վրա, իսկ կինն ասում է՝ իմ ամուսնն է, այսօր կծեծի, վաղը կհաշտվենք:
«Գուցե այդ ընտանիքում ավանդական պատկերացումներն այդ է, և հետաևաբար որևէ անելիք չունի այս օրենքն այդպիսի ընտանիքներում և չի կարող որևէ ձևով կարգավոել: Օրենքը կկարգավորի, եթե պետության աջակցությունը մարդը զգում է ոչ թե մեկը գալու է մտնի ընտանքի, քանի դեռ չի հայցել աջակցություն»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, թե համերաշխությունը չի կարող օրենքով կարգավորվել: «Ոնց որ օրենք ընդունես՝ կինը ամուսնուն ժպտալով ընդունելու մասին»,-ասաց նա և շարունակեց, թե ինչու պետք է ոստիկանը մուտք գործի ընտանիք, քանի որ ըստ նրա «հազիվ ենք սովետական ոստիկաններից ազատվել»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ այնուամենայնիվ, ընտանեկան բռնության վերաբերյալ առկա գնահատականները և վիճակագրությունը որոշակի մտահոգության պատճառ ներկայացնում են և օրենքի նախագիծը հիմնված է տուժողի անվտանգության և աջակցության ապահովման սկզբունքների վրա: Ըստ պատգամավորի` սա այն նվազագույնն է, որ պետությունը պարտավոր է անել իբրև սկիզբ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մտահոգություն հայտնեց, որ վտանգ կա, որ ոստիակները անտեղի կմիջանտեն ընտանիքի հարցերում:
ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանն էլ նշեց, թե քննարկումները երկու մասի են բաժանվել, մի մասը գտնում է որ այս օրենքը բոլոր ընտանիքները քանդելու է, մի մասն էլ գտնում է, որ հակառակը միավորի:
«Արձանագրենք,որ ոչ նա է լինելու, ոչ էլ նա, բայց դրանց արանքնում մի խնդիր կա, որոնք լուծվելու է: Ցավով պետք է նշել, որ կնոջը ծեծելը որոշ ընտանիքներում առավոտյան ատամը լավանալու պես բան է դարձել:
Հիմա ասենք լավ, ոչինչ այդպես է, բայց այդտեղ մեծացող երեխան դպոցում ինչ է լինելու, բանակում ինչ է լիենլու, և այս հիմական խնդիրն է, որը պետք է լուծվի»,-ասաց նա և հավելեց, թե ընտանիքում տեգր, տալ, սկեսրայր,սկեսուր այս օրենքով այլ կերպ չեն հարաբերվելու,ինչպես եղել,ա յնպես էլ մնալու են:
Հրայր Թովասյանն էլ ասաց, թե ոստիկանների ուշքումիտքն էլ չի գնում, որ առավոտյան վեր կենան ու գնան ընտանիքներ քանդեն: Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե օրենքին դեմ խոսացողներն ասում են, թե դեպքերը քիչ են, որ օրինակ՝ կինը դեսերիտից հետո մեկ տուփ սիգարետ է հանգցնում կնոջ վրա: «Եթե որոմանց համար նորմալ է, օք, նորմալ է, որ ասումեն, թե համատարած հո չէ: Ինձ համար մեկ խեղված ճակատագիրը արդեն ողբերգություն է, լինի կնոջ, տղամարդու, թե երեխայի հանդեպ»,-ասաց նա: