29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատրաստ եմ . Ապարանցի Պավլիկի ցնցող հայտարարությունը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Նշենք, որ ավարտվեց մեղադրական եզրակացությունների եզրափակիչ փուլը:

Պավլիկ Մանուկյանը հանդես եկավ երկար հայտարարությամբ. «Մեղադրական եզրակացությունը ոչ մի հիմք չունի: Երկիրն ու ընդերքը հոշոտելուց զատ հասել են մայրերի արգանդին: Այս ամենի մեջ հերթական անգամ դատական համակարգն է խայտառակվում:Դատարանը վեր եք ածել արդարության կառափնարանի: Ես դատարան եմ մտնում և թուրքի հոտ եմ առնում: Ես չեմ ուզում Հայաստանում թշնամի ունենամ , էս մարդկանց (նկատի ունի մեղադրող դատախազներին) մեր մարմնից կտրել եք ու դարձրել արհեստական թշնամի: Իշխանությունը ծառայում է սատանային: Իսկ իմ հայրենիքի կենաց ծառը կացնով կտրում եք:Ես չեմ ուզում գաղթականի ուսապարկը շալակած ման գալ: Եթե իմ ժողովուրդը գտնի, որ ես հանցագործ եմ պատրաստ եմ Ազատության հրապարակում խարույկ բարձրանալ»,-հայտարարեց Պավել Մանուկյանը:

Մանուկյանը դիմեց նաև դատավորին. «Ձեր խիղճնել է ցեղասպանվել, հարգելի Մակյան և Դուք չեք կարող մեր աչքերի մեջ նայել»:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ