«Այս կառավարությունը չունեցավ քաղաքական խիզախություն, միայն ներդրումների գույնզգույն փուչիկներ»
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհարբյանը խորհրդարանում բյուջեի լրամշակված տարբերակի քննարկմանը դժգոհեց՝ վարչապետն ու փոխվարչապետը նստած չեն: «Այն, որ կառավարության ղեկավարը, փոխվարչապետը այստեղ չեն, շատ պարզ խոսում է այն բանի մասին, որ չեն հետաքրքրում իրենց այստեղի քննարկումները, քանի որ լավ գիտեն, որ ինչ էլ խոսեն, միևնույն է՝ կա մեծամասնություն, որը կբերվի պատեհ պահի դահլիճ և երկրի տնտեսական կարևորգույն փաստաթուղթը կսղղացնեն և կանցկացնեն: Դրա համար Կառավարության մի քանի ներկայուցիչներ են ներկա, որոնք վստահաբար ձանձրանում են ընդդիմության ելույթներից, որովեհտև գիտեն՝ կա քաղաքական որոշում, և վաղն առավոտյան այստեղ դակվելու է»,-ասաց նա:
Վերջինս ասաց, թե այն ժամանակ Կառավարությունը հայտարարեց, թե Սինգապուրի մոդելով է գնալու, մինչդեռ ոչ միայն կոռուպցիան չի հաղթահարում, այլև «ներդրումների գույնզգույն փուչիկներից բացի ոչինչ չունի»: «Այս կառավարությունը չուենցավ քաղաքական խիզախություն, որ կտրի այն արատավոր ճյուղը, որի վրա հանգիստ նստած են տնտեսական մոնոպոլիստներն, ովքեր անընդհատ անբերխիղճ դեմպինգ են անում, որ որևէ մեկ այլ անձ, ով չի պատկանում այս կլանին, մտնի այդ տնտեսական շուկա, որովհետև այդ ճյուղի վրա նստեցին իրենք և իրենց նեղ թիմի ներկայացուցիչները»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե խոսում էին գիտելիքահենք տնտեսության մասին: «Ի դեպ, Մոզամբիկի բյուջեով կրթության և գիտությանը հատկացվել է ՀՆԱ-ի 1,8 տոկոսը, իսկ մեր բյուջեով 1,6%-ը»,-ասաց նա: Զոհրաբյանը նշեց, որ այս կառավարությունը, որ եկավ, բավականին բարձր նոտա վերցրած, մինչդեռ ինչ ստացվեց: «Իրենք ամրացրեցին կոռուպցիան, տնտեսական մենաշնոհները, իրենք տեղավորվեցեին, մերձավորներով ու թիմակիցներով: Տեղի ունեցավ արատավոր ճյուղի վրա նստածների կարգավիճակի փոփոխություն, ոչինչ ավելի»,-կրկնեց նա և հայտարարեց, թե «Ծառուկյան »դաշինքը դեմ է քվեարկելու ներկայացված այս նախագծին: