08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զբաղմունքներ շատ ունի, զբաղվում է. Արգամ Աբրահամյանը՝ հոր մասին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ պատգամավորի գործունեություն իրականացնելուց հետո դադարել է Արտաշատում նախկինում կատարած բարեգործությունները: «Տեղեկությունները, բնականաբար, սուտ են: Ինչ նախագծեր ու բարեգործական ծրագրեր արել ենք, հիմա էլ շարունակվում են: Դրանք որևէ բանի հետ կապ չունեն», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաշատի նախկին քաղաքապետը:

Հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Արտաշատի նոր քաղաքապետի հետ, Աբրահամյանը պատասխանեց. «Շատ վաղուց ճանաչում եմ. նորմալ հարաբերություններ ունենք»: Անդրադառնալով հոր՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությանն՝ Արգամ Աբրահամյանը նշեց, որ դժվարանում է հստակ ասել՝ հայրը քաղաքականություն կվերադառնա, թե ոչ. «Զբաղմունքներ շատ ունի, զբաղվում է», – եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ