12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Գեղարքունիքում երկու մարդ է սպանվել. Shamsyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել են, որ գլխի մասում ստացած վնասվածքներից իրենց մոտ է տեղափոխվել նույն մարզի Ակունք գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Հայրապետյանը:Այս մասին տեղեկացրել է shamsyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ, սակայն, Հ. Հայրապետյանը մահացել է: Վերջինիս հարազատները ոստիկաններին հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է գյուղում վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը մեկնել է նշված վայր, որտեղ, ըստ հարազատների՝ ընկել էր Հ. Հայրապետյանը:

Այնտեղ հայտնաբերել են բերանքսիվայր ընկած նույն գյուղի բնակիչ, 39-ամյա Կամսար Հակոբյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Դիակից 10մ հեռավորության վրա օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է АКС 74 ինքնաձիգի 5,45մմ տրամաչափի 8 հատ կրակված պարկուճ:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ