՛՛Ջհանդամը, թե սրբապղծություն չեն անում՛՛. բաց նամակ
Հազարամյակներ անցած եւ համաշխարհային քաղաքակրթություններ ստեղծած Հայաստանում չի’ կարող լինել ընչաքաղցության (իմա՝ ընչաքաղցների) նախարարություն, որն այսօր ծպտվել է մշակույթի նախարարություն անվան տակՀարգարժան նախագահ.Արդեն քանի անգամ է, եւ ես անձամբ, եւ Հայ Արիական Միաբանությունը պաշտոնապես դիմել ենք Ձեզ կամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այսպես կոչված մշակույթի նախարարության այս կամ այն հակամշակութային եւ հակահայ դրսեւորումներին վերջ տալու համար:
Այսպես կոչված մշակույթի նախարարությունը այդպես էլ չի կարողանում պաշտպանել մեր բազմադարյա արժեքները միջազգային ասպարեզում, ինչը բնական է, քանզի այդ արժեքները հենց այս նախարարության կողմից ապականվում են բուն Հայաստանում:
Վերջին օրինակը՝ 1-ին դարի 2-րդ կեսին կառուցված Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու տխմարաբանությունն է: Ամեն ինչում փող աշխատելու մոլուցքն այդ սրճարանի ջատագովները կապում են զբոսաշրջության զարգացման հետ, ինչը պարզապես ծիծաղելի է: Եթե մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՛՛սովետական կթվորուհիների՛՛ օրինակով որոշել է ՛՛5-ամյակը՝ 3 տարում՛՛ կատարել ու արժանանալ փոխանցիկ դրոշին, ապա նրան պետք է առողջարարական ցնցումներով հիշեցնել, որ այդ տարիներն անցել են, իսկ ազգային արժեքներն ապականելով չի թույլատրվում ՛՛արագ փողեր՛՛ աշխատել:
Մշակույթի նախարարության ՛՛Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն՛՛ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն էլ իրեն ՛՛սովետական բրիգադիրի՛՛ օրինակով պահելով նշել է, թե այդ ՛՛սրճարանը կլինի բացօթյա եւ սեզոնային՛՛ (այսինքն՝ միայն խորը ձմռանը չի աշխատելու) եւ որպես թանգարանի տարածքում գործող սրճարանի օրինակ՝ նա բերել է Հայաստանի պատմության պետական թանգարանի մոտ գործող սրճարանը (դրա իրավունքն էլ թեեւ չունեն):
Այս մարդիկ կամ իսկապես չեն հասկանում պատմական թանգարանի ու հոգեւոր մասունք հանդիսացող տաճարի տարբերությունը կամ իսկապես թքած ունեն ազգային բոլոր սրբությունների վրա: Այս դեպքում բոլորովին այլ վերաբերմունք կպահանջվի նրանց դեմ:
Գառնու արիադավան-հեթանոսկան տաճարը հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր: Այստեղ հայ արիները նաեւ տոնական ու հոգեւոր ծիսական արարողություններ են անցկացնում՝ փառաբանելով Հայ Աստվածներին, նշելով հայկական հազարամյա տոները: Եվ եթե այսպես կոչված մշակույթի նախարարության ընչաքաղց աշխատակիցները չեն հասկանում այս տարբերությունը, ապա մի օր այդ սրճարանը կարող է նոր 301թ. սպանդի վերածվել, բայց այս անգամ հայ արիները կլինեն սպանդի հեղինակները…
Ինչպե՞ս կարելի է պատկերացնել ասենք՝ մայիսին Հայոց հյուրընկալության եւ օջախի Վանատուր Աստծո տոնի կատարումը արիադավան-հեթանոսական ծեսի եւ դիմացի սրճարանի որեւէ աշուղա-նաղլական կամ դիսկո-էրոտիկ երաժշտության ներքո: Սա պատճա՞ռ է սպանդի: Միանշանակ:
Եթե այսպես կոչված մշակույթի նախարարության ընչաքաղցները զբոսաշրջության զարկ տալն են պատճառաբանում, ապա ինչու՞ եկեղեցիների բակերում չեն նախաձեռնում նաեւ սրճարանների կառուցում, ի՞նչ է, զբոսաշրջիկները եկեղեցիներ չեն այցելում եւ փող դուրս չի՞ գա նրանց այցից… (չէի ցանկանա մտածել, որ այստեղ նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու մատն է խառը): Պարզվում է՝ Գառնու տաճարի տարածքը ապականելուց բացի, մշակույթի կեղեքիչները որոշել են մխտռել նաեւ Զվարթնոցը, Քարահունջը… եւ այլ արիա-հեթանոսական սրբավայրեր:
Թող սրճարանի կառուցումը Էջմիածնի գլխավոր եկեղեցու բակից սկսեն եւ… այդպես հերթով հասնեն Գառնո տաճար… Իսկ գուցե սրճարանների փոխարեն ռեստորաններո՞վ ողողեն պատմական տարածքները, ավելի շահութաբեր կլինի, իրենց լեզվամտածողությամբ ասած՝ ՛՛ջհանդամը՛՛ թե սրբապղծություն չեն անում:
Հետո էլ կազինոներ, բիլիարդանոցներ ու ստրիպտիզ-բարեր կկառուցեն… Բայց ընչաքաղցությունը չի վերանա հաստատ: Դա խրոնիկ հիվանդություն է, նման հիվանդներին էլ մեկուսացնում են: Գառնու տարածքում արդեն ապականությունը եւ սրբապղծությունը անպատժելիություն է ստանում: Հայաստանի պատմամշակութային հուշարձան համարված (արդեն չկա) Գառնու 11-րդ դարի միջնադարյան կամուրջը այնպես վերանորոգվեց, որ մնաց միայն վերջին 1-ը, իսկ դիմացից ավելացավ 2-ը եւ կամուրջը դարձավ 21-րդ դարի եվրախեղկատակություն:
Պատասխան չտվեցին նաեւ Գառնու ձորի ՛՛Քարերի սիմֆոնիա՛՛ հրաշագեղ անունն ստացած ժայռաքարերը ոչնչացնողները, որ իրենց սեփական տների պատերը կանգնեցրին՝ հայրենիք-տան պատերը թալանելով:Զբոսաշրջությունը շահութաբեր բիզնեսի վերածել չկարողանալով (ինչի համար խելք է պետք, ոչ՝ ընչաքաղցություն) ոմանք ձգտում են ազգային արժեքների հաշվին հարստանալ: Զբոսաշրջիկները շատ հանգիստ ու հաճույքով նստում են տաճարի շրջակայքում դրված նստարանների վրա, շատերը նաեւ քարերի վրա, որոնցից նաեւ պատմական շունչ է զգացվում:
Իսկ այն զբոսաշրջիկները, որ սրճարանի աթոռի կարիք ունեն, ապա նմանների հետույքների տեղավորման հարցը չի կարելի Գառնու տաճարի եւ արիադավան-հեթանոսական կենտրոնի հաշվին կարգավորել…
Հարգելի Սերժ Սարգսյան. Անթույլատրելի է Գառնու տաճարին եւ հարակից կառույցներին այդքան մոտ ամառային սրճարանի կառուցումը.1. Քանի որ դա չի համապատասխանում հուշարձանի բնույթին՝ վնասելով հուշարձանի անվթարությունը, նսեմացնելով եւ աղճատելով դրա պատմական, գիտական ու գեղարվեստական արժեքը: Սա ամրագրված է նաեւ ՀՀ օրենքում. ՛՛Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին՛՛ (գլուխ VIII, հոդված 38. Հուշարձանների օգտագործման հիմնական նպատակները):
2. Խաթարում է արիադավան-հեթանոս հայերի հոգեւոր կենտրոնի գործունեությունը: Հայ արիները տաճարի տարածքում հիանում են ոչ միայն հրաշակերտ կառույցով, այլեւ իրենց խոկումների վայրն են համարում այն, որտեղ հակամշակութային ու հակատաճարային աղմուկը արդեն իսկ սրբապղծություն կլինի:Այսպես կոչված մշակույթի նախարարությունը չի արձագանքել նաեւ այլ խնդիրների.
1. Բազմիցս հարց ենք բարձրացրել Աստվածամայր Անահիտի ոսկեձույլ արձանից՝ որպես մասունքներ մնացած հրաշագեղ արձանի գլուխն ու ձեռքի հատվածը, պահանջել Անգլիայի Բրիտանական թանգարանից Հայաստան բերելու համար: Անգամ քայլ չի արվել, որ ուղղվի այն պատմական սխալը, որ Մայր Անահիտի ՛՛ներկայությունը՛՛ այդ թանգարանում պարսկական «գրանցում» է ստացել, որ մերթ ընդ մերթ հունական արծարծումներ է ունենում: