14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Չեմ կարող ասել, որ թանկացումը հաճելի է. պատգամավոր

«Որոշ ապրանքներ թանկացել են: Իհարկե, չեմ կարող ասել, որ դա հաճելի է, բայց վերլուծություն, թե որքան է թանկացում եղել, չկա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանն՝ արձագանքելով դիտարկմանը, թե 0.7 տոկոսով է թանկացում եղել:

Հարցին, թե հասարակությունը պատրաստ է արդյոք նրան, որ  900 անուն ապրանք է թանկանալու, նա պատասխանեց. «Չկա այդպիսի բան: Դուք տեսե՞լ եք լուրջ վերլուծություն թանկացումների մասին»:

Հարցին, թե ինքը պատրաստ է հունվարի մեկից սպասվող թանկացումներին, ու բխելու են մաքսային օրենսգրքի փոփոխություններից, նա անպատասխան թողեց ու հեռացավ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ