30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կարագը բանկ են դնում, որ վարկ վերցնեն

«Ցավոք, կրկին խորհրդարանում արձանագրվեց այն դիսբալանսը, որ կա ՀՀ քաղաքական դաշտում, առ այն, որ մենք քաղաքական մեխանիզմների ու զսպումների հակակշիռ չունենք»,-խորհրդարանում «Ելք» խմբակցության հեղիանակած՝ «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի բացասական արդյունքներով քվեարկությունից հետո ասաց նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Վերջինս արձագանքելով ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի ելույթին, թե  այս նախագծով հակադրում են ԵԱՏՄ և ԵՄ, և դա ՀՀ շահերից չի բխում՝ նշեց. «Հակադրություն չի եղել, հակադրություն եղել է ՀՀԿ-ականների ներկայացրած փաստերում, որ դուք հասկանում եք, թե ինչ կլինի, եթե այսպես լինի»:

Մարուքյանն առաջարկեց մարզերով այցելել գյուղեր, քաղաքներ ու բացատրել, թե ինչու են ապրանքներն ամենօրյա ռեժիմով թանկանում՝ կապված նաև մաքսային ու հարկային օրենսգրքերի փոփոխությունների հետ: 

«Կարագ են բանկ դնում, որ վարկ վերցնեն, կարագն այնքան է թանկացել»,-եզրափակեց Մարուքյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ