« Չի կարելի Լամբարյան, առաջ դու խելոք էիր». Ծռերը խանգարում են դատը/տեսանյութ/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Նշենք, որ դատարանը գտնվում է մեղադրանքների առաջադրման փուլում:
Մինչ մեղադրող դատախազը ներկայացնում է Արմեն Լամբարյանի մեղադրանքը վերջինս զրուցում է «Սասնա ծռեր»-անդամներ Աշոտ Պետրոսյանի և Արթուր Մելքոնյանի հետ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց. « Չի կարելի Լամբարյան, ուշադիր լսիր: Առաջ դու խելոք էիր, էս ի՞նչ եղավ»:
Աշոտ Պետրոսյանը նկատեց, որ մեղադրանքը ամբղջովին սուտ է:
«Սպասեք վերջում կպարզենք»,-կատակեց դատավորը:
«Այսինքն Դուք ընդունում եք, որ սուտ է»,- արձագանքեց Աշոտ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: