Դավութօղլուն Twitter-ում նշել է, թե ինչ հույս է կապում երեւանյան այցի հետ
Մեկօրյա այցով Հայաստանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն գրառում է կատարել “Twitter” միկրոբլոգում` նշելով, որ Թուրքիան առաջվա պես շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համար, գրում է Ermenihaber.am-ը:
Նա ընդգծել է, որ “Սևծովյան տնտեսական համագործակցություն” (ՍԾՏՀ) կազմակերպությունը լուրջ գործառույթ ունի տարածաշրջանում խաղաղություն, բարօրություն և տնտեսական բարեկեցություն ապահովելու հարցերում և այդ համատեքստում երախտագիտություն հայտնել ՍԾՏՀ-ի հիմնադրման գործում մեծ դեր ունեցած Թուրքիայի նախկին նախագահ հանգուցյալ Թուրգութ Օզալին:
“Հույս ունեմ, որ իմ երևանյան այցը ՍԾՏՀ անդամ երկրների տարածաշրջանում և հատկապես Կովկասում համապարփակ խաղաղություն և տնտեսական կայունություն ապահովելու գործում կունենա իր նպաստը”,- գրել է Դավութօղլուն: