07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կարեն Կարապետյանը մերժել է «Դաշնակցությանը». Ժողովուրդ

Կառավարությունը մերժել է 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՅԴ-ն բյուջեի վերաբերյալ 8 առաջարկ է ներկայացրել, ընդ որում, ոչ թե պատգամավորների, այլ հենց խմբակցության անունից: Կառավարությունը որպես մերժման հիմնավորում նշել է, թե առաջարկված ծախսերն առաջնահերթ չեն:

Ամեն դեպքում, այն փաստը, որ կառավարությունը մերժել է կոալիցիայի անդամ ԱԺ խմբակցության բոլոր առաջարկները, չի կարող պատահականություն լինել: Ի վերջո, վաղուց է հայտնի, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՅԴ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ