28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այս համաձայնագիրը հաջողության բանալի է. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում ընթանում են «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներ: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն նշեց, որ այս լսումները շատ կարևոր են, նպատակ ունեն հանրային իրազեկում կազմակերպել:

«Համաձայնագրի հիմնական նպատակն է բարելավվել և հեշտացնել ՀՀ քաղաքացիների կյանքը՝ այն ավելի բարեկեցիկ և արժանապատիվ դարձնելով», – ասաց նա:

Իսկ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ համաձայնագիրը շատ կարևոր է, սակայն դրա կյանքի կոչման համար անհրաժեշտ է քաղաքական կամք:

«Իշխանության մեր ներկայացուցիչները չեն սիրում «քաղաքական կամք» ձևակերպումը, բայց ես՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ ցանկացած փասատաթուղթ կարող է գեղեցիկ փաթեթավորված թուղթ մնալ դարակում, եթե չլինի քաղաքական կամք այն կյանքի կոչելու համար: Ինձ համար համաձայնագիրը հաջողության բանալի է, իսկ որքանով այն կօգտագործենք, կախված է մեզանից», – նշեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ