Գագիկ Խաչատրյանի վերադարձին մի բան է խանգարում. Հայկական Ժամանակ
ՀՀ ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը վերադառնում է արենա: Նա իր հետ «ընդհանրապես կապ չունեցող» «Երեւան մոլ» աոեւտրի կենտրոնին կից նախատեսվում է հսկայական «game zone»՝ խաղային գոտի կառուցել:
Թերթի տեղեկություններով, այս նպատակն իրականացնելու համար Խաչատրյանի առջեւ փոքրիկ խոչընդոտ է առաջացել: Բանն այն է, որ ապագա խաղային գոտին պետք կառուցվի եւ միանա «Երեւան մոլ»-ին, սակայն այդտեղ է գտնվում «Եվրոստան ույուտ» ընկերության երկհարկանի շենքը:
«Եվրոստան ույուտ» ընկերությունից փորձեցինք տեղեկանալ, թե արդյո՞ք բանակցություններ վարվում է իրենց հետ շենքը գնելու վերաբերյալ, սակայն ընկերության երկու հեռախոսահամարներից որեւէ մեկին պատասխանող չեղավ: «Երեւան մոլ»-ի տեղեկատուից լուրը ճշտելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ տարբեր հեռախասահամարներ մեզ փոխանցեցին, սակայն որեւէ մեկը չպատասխանեց հարցերին: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը պետական պաշտոններում իր կարիերան սկսել է 1996 թ. եւ անդադար տարբեր պաշտոններ է ցբարեօոեւ մինչեւ 2016 թ. : Խաչատրյանը 2016-ին ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության հրաժարականով պայմանավորված:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: