28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պաշտոնական Բաքուն նեղսրտել է

«Մենք միշտ էլ գնահատել ենք եվրոպական արժեքները, եղել ենք նաև այդ արժեքների կրողը, հետևաբար ՀՀ-ԵՄ համաձայնագիրը  ես  շատ եմ կարևորում։ Կուզենայի մի բան էլ փաստել․ մենք լավ հարաբերույթուններ ունենք և՛ ԵՏՄ-ի, և՛ ԵՄ-ի հետ․ այս երկուսը չենք հակադրում», – անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ ընդգծելով՝ վերոնշյալ համաձայնագիրը ՀՀ-ի առաջ բազմաթիվ դռներ է բացում․ հարկավոր է օգտվել  ընփռված հնարավորություններից։

Պատգամավորը նշեց՝ այս համաձայնագիրը մեծ անհանգստություն է պատճատել հարևան Ադրբեջանին․ պաշտոնական Բաքուն  նեղսրտել է  այս համաձայնագրի պատճառով։

«Իրենք նույնիսկ մտածում էին, որ մինչև այդ համաձայնագրի ստորագրումը կարող էին ինչ-որ քայլեր, միջոցառումներ իրականացնել   խանգարելու համար, բայց, փառք Աստծո, իրենց ուժը չբավարարեց, չկարողացան ինչ-որ կերպ խանգարել։
Այս համաձայնագիրը մեզ համար շատ կարևոր է։ Սա խոսում է մեր դիվանագիտական հաղթանակի մասին», – նշեց պատգամավորը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ