Ո՞նց կարող է կարևոր չլինել փոխվարչապետի ով լինելը. Արմեն Ռուստամյան
«Դա քննարկումների տրամաբանության մեջ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցին, թե հնարավոր է, որ գարնանը տեղի ունենալի փոփոխությունների ժամանակ փոխվարչապետերից մեկը լինի ՀՅԴ ներկայացուցիչ: Հարցին, թե արդյոք կարևոր չէ այդ պաշտոնում իրենց կուսակցին տեսնելը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.
«Ո՞նց կարող է կարևոր չլինել փոխվարչապետի ով լինելը կամ որ ոլորտը համակարգելը: Իհարկե, կարևոր է: Մեզ համար կարևոր է, շատ ավելի կարևոր է կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին օրենքը, որը շատ հստակ պետք է տարանջանտի Կառավարության լիազորություններն, վարչախետինը, նախարարի լիազորությունները, որ հստակ լինի, թեո ով ինչի համար է պատասխան տալիս, և մեկը մյուսի դաշտ չմտնի ու չյուրացնի: Այս տարանջատումերը երբ կկատարվեն, արդեն մնացած հարցերը, թե որ անձը կլինի, արդեն քննարկման խնդիր է»:
Դիտարկանը, թե կարող ենք այսինքն արձանագրել, որ «Դաշնակցությունն» ունի փոխվարչապետի ռեսուրս, թեկնածու, Արմեն Ռուստամյանն արձագանքեց. ««Դաշնակցությունն» ամեն ինչի ռեսուրս ունի, ինչի միայն փոխվարչապետի: Մենք այդքան սակավաթիվ կուսակցության կամ անձերի պակասի տպավորություն ենք թողե՞լ: Մենք այդպիսի խնդիր չունենք»: