Հայաստանը պետք է ակտիվ քայլեր անի՝ Իրանի հետ մտերմանալու համար․ քաղաքագետ
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան, նշեց, որ Իրանը պետք է օժանդակի Հայաստանին՝ անկախությունը ամրապնդելու համար։
«Հայաստանը ինքն ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի Իրանի հետ մերձենալու համար, քանի որ հայ-իրանական հարաբերություններն ավելի ամուր կարող են լինել»,- ասաց նա՝ նշելով, որ եթե այդ հարցում Հայաստանն ակտիվություն չցուցաբերի, ապա Իրանը կգնա այլ ճանապարհով՝ կբարեկամանա Ադրբեջանի հետ։
«Հայաստանում կան մարդիկ, որոնք խանգարում են Հայաստանի և Իրանի մերձեցմանը։ Այդ մարդիկ նորից մնում են և նորից կխանգարեն»,-ասաց նա։