29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քրիսոտսը, որ խաչվում էր՝ տերտերները կողքը չէին. Միայնակ Գայլը՝ դատավորին/տեսանյութ/

 

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը:

Այսօր շարունակվող դատական նիստի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկացրեց Սահմանադրական դատարանին դիմելու համար:

Ալումյանը իր միջնորդությունը հիմնավորեց այն հանգամանքով, որ «Սասնա ծռեր»-ը ապստամբներ են, որի մասին հստակ ձևակերպում կա:

«Երկու կարծիք լինել չի կարող: Այս հարցը Սահմանադրական դատարանի որոշելու և պարզաբանելու համար: ՍԴ դիմելը դատարանի հայեցողական իրավունքը չէ, այլ պարտականությունը», -միջնորդությանը միացավ փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

«Դուք դավաճաններին ազգուրացներին եք ծառայում, իսկ մենք ծառայում ենք մեր երկրին ու մեր հայրենիքին: Քրիսոտսը, որ խաչվում էր՝ տերտերները կողքը չէին, հիմա մեզ եք ուզում խաչեք: Մենք ազատամարտիկներ ենք ու մեր երկրի տերն ենք»,-փաստաբանի միջնորդությանը միանալով հայտարարեց  Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ):
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը Արայիկ Խանդոյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ