18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը պատրաստ է ընտրություններին

Ոստիկանությունում տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված համակարգող խմբի նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրին ընտրությունների երկրորդ փուլից առաջ կատարված աշխատանքը:

Նշվեց, որ արդեն իսկ մարզեր են գործուղվել կենտրոնական ապարատի ծառայողների խմբերը` տեղերում անձնակազմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով, քաղաքացիների հարցերին ու ահազանգերին այս ընթացքում տրվել են լիարժեք պարզաբանումներ, ոստիկանության ծառայողներն ամփոփում են ընտրությունների նախապատրաստական փուլը:

Համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը հանձնարարեց ընտրությունների ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հասարակական կարգի պահպանմանը, հստակ վերահսկել օպերատիվ իրավիճակը, բացառել ցանկացած օրինախախտում և հակահասարակական արարք:

Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ