06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Զինվոր է մահացել.նրան գտել են ծնոտի հրազենային վիրավորումով

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 10.12.2013թ., ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

Փաստի առթիվ  ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ