26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անի Քոչարը նույնպես դեմ է

Նա միացել է կենսաթոշակային պարտադիր վճարների քաղաքացիական նախաձեռնությունը

 

Լրագրող, հասարակական գործիչ Անի Քոչարը նույնպես միացել է ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների քաղաքացիական նախաձեռնությունը: Այս առիթով զրուցել ենք նրա հետ և պարզել դեմ լինելու հիմքերը:

 

Ինչո՞վէպայմանավորված«Դեմեմ»ակցիայինմիանալուորոշումը:

– «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ և մի շարք այլ անընդունելի դրույթների հետագա կիրառմանն եմ դեմ: Այդ օրենքի համաձայն, 2014 հունվարի 1-ից` 1974թ-ից հետո ծնված անձանց աշխատավարձը փաստացիորեն նվազելու է 6.6-13 տոկոսով: Քաղաքացիների վճարած գումարները դրվելու են արտասահմանյան ֆոնդերի կառավարման ներքո՝ հետագայում կենսաթոշակ ստանալու ակնկալիքով: Ընդ որում` օրենքի մի շարք թերի, ոչ հստակ և հակասական դրույթները հավատ չեն ներշնչում հանրության մոտ: Մարդիկ վստահ չեն, որ իրենք կստանան իրենց պարտադիր կուտակած գումարները, երբ հասնեն կենսաթոշակային տարիքի:

Հանրության զգալի մասը պարզապես անտեղյակ է հիմնախնդրի մանրամասներից,  ինչը ՀՀ կառավարության՝ մակերեսային և անբովանդակ տեղեկատվություն տարածելու քաղաքականության արդյունք է: Ներկայումս ևս Կառավարությունը փորձում է ապատեղակատվության և բառախաղերի միջոցով հասարակությանը պահել մոլորության մեջ:

 

Օրենքիո՞րկետերիհետհամաձայնչեք:

2010 թվականից կառավարության նախաձեռնությամբ ընդունվեց  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որն ուներ կամավոր բաղադրիչը: Ո՛չ քաղաքացիները, ո՛չ այն մարդիկ, ովքեր պարտադրում են այս օրենքը, այդպես էլ չմիացան դրան, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից այն կդառնա պարտադիր բոլոր այն անձանց համար, ովքեր ծնվել են 1974թ-ից հետո:

Օրենքը, զրկելով քաղաքացուն սեփականությունը իր հայեցողությամբ տնօրինելու սահմանադրական իրավունքից, նվազեցնում է քաղաքացիների զուտ աշխատավարձը և անտեսում քաղաքացիների ներկայիս սոցիալական ծանր վիճակը: 

Մի խումբ քաղաքացիներ, հիմնավորելով օրենքի թերությունները, դիմեցին Կառավարության ղեկավարին, որպեսզի հանվի «պարտադիր» բաղադրիչը և շտկվեն օրենքում առկա բազմաթիվ բացթողումները: Կառավարությունն այդպես էլ չկարողացավ պատասխանել բարձրացված հարցադրումներին և անտեսեց քաղաքացիների մտահոգությունները:

Օրենքն անտեսում է քաղաքացիների ֆինանսական բոլոր պարտավորությունները` վարկերը և քաղաքացուն դարձնում անվճարունակ: Շատերն ունեն վարկեր, ուսման վարձերի հատկացման խնդիր և ստանում են նվազագույն աշխատավարձ: Պարտադրելով վճարումներ կատարել աշխատավարձից` քաղաքացիներին «ստիպում» են պայքարել անկատար օրենքի դեմ:

Միևնույն աշխատավարձից հարկեր են վճարում և՛ գործատուն, և՛ աշխատակիցը: Սահմանված՝ 5-10% գանձումը կատարվում է չհարկված աշխատավարձից, արդեն հարկվածից քաղաքացին վճարում է հավելյալ 6,61-13%: Այսինքն` առկա է ապատեղեկատվություն, քանի որ մարդկանց հստակ չի բացատրվում, որ իրենց փաստացի աշխատավարձից ոչ թե 5, այլ նվազագույնը 6,61% պիտի գանձվի: Բացի այդ, այս տոկոսադրույքները անհիմն բարձր են և չեն կարող լինել պարտադիր: Պարտադիր կարող է լինել նվազագույն կենսաթոշակ ստանալու համար սահմանված շեմը: Իսկ բարեկեցիկ, այսինքն՝ նվազագույնից ավելի թոշակ ստանալու համար, ըստ իս, պետք է լինի կամավոր վճարումների համակարգ:

Հաշվի առնված չեն աշխատող կանանց` երեխա ունենալու դեպքում վճարումներ չանելու հետևանքով առաջ եկած խնդիրները:   Արդյունքում` սա նպաստելու է ծնելիության նվազմանը (իսկ չաշխատող կանանց դեպքում ոչ մի օրենքով նախատեսված չէ նրանց սոցիալական խնդիրների պաշտպանվածությունը երեխաներ ունենալու և պահելու համար: Նրանք զրկված են բոլոր այն արտոնություններից, որոնք ունեն աշխատող կայանք և չկա դրանք փոխհատուցող որևէ այլ համակարգ:  Դա հանգեցնում է դեմոգրաֆիական մեծ խնդիրների):

 

Առհասարակկուտակայինկեսաթոշակներիհամակարգի՞նեքդեմ:

-Առհասարակ որևէ բանի սկզբունքորեն դեմ չեմ, ծանոթանում եմ, մտորում, դուրս բերում ռիսկերը,  ժողովրդի շահերի հետ հաշվի նստելու գործոնը, և եթե տեսնում եմ, որ հերթական անգամ միանձնյա որոշում են կայացնում` առանց քաղաքացիների հետ հաշվի նստելու, զայրանում եմ ու անտարբեր չեմ մնում:

 

-Կոնկրետ ի՞նչ պահանջներ ունեք:

Մի շարք կետեր կան, որոնք պետք է վերանայվեն, և մեր պահանջները կօգնեն իրենց կողմնորոշվել: Այդ պահանջներից են՝

Պահանջում ենք վերանայել աշխատող կանանց նկատմամբ կիրառվող այս մոտեցումը, ինչպես նաև մշակել մեխանիզմներ, որոնց միջոցով կգարգավորվեն չաշխատող կանանց մանկահասակ երեխաներ պահելու ընթացքում առկա սոցիալական խնդիրները:

Պահանջում ենք օրենքից հանել «պարտադիր» բաղադրիչը և կիրառության մեջ դնել կամավորության սկզբունքով՝ կիրառելով խրախուսման մեթոդներ տարբեր արտոնությունների տեսքով:

Պահանջում ենք վերացնել գանձվող տոկոսների մասին ապատեղեկատվությունը: Սահմանել նվազագույն կենսաթոշակի շեմ և դրան համապատասխան տոկոսադրույք: Որպես խրախուսման միջոց` կուտակային համակարգին միացողների եկամտային հարկից կարող են նվազեցնել սոց. վճարումների չափաբաժինը: Եկամտային հարկը պետք է գանձել ընդհանուր աշխատավարձի գումարից կենսաթոշակային գանձումն իրականացնելուց հետո: Այսինքն` փաստացի այդ գումարը չհարկել: Կենսաթոշակ տրամադրելուց նույնպես այս գումարը պիտի ենթակա չլինի հարկման: Սա ևս խրաուսման միջոց է, որը նաև հնարավորություն կտա գործատուներին այդ բեռը վերցնել իրենց վրա:

Պահանջում ենք չընդունել այնպիսի օրենքներ, որոնք նպաստելու են անօրինական գործուեության խրախուսմանը: Ինչպես նաև պահանջում ենք ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան անհատներին, ցանկության դեպքում, իրենց վրա վերցնել իրենց իսկ կենսաթոշակային կուտակումների /նաև եկամտային հարկի/ մուծումների կատարման պարտավորությունը: Այսինքն` հնարավորություն ստեղծվի գործատուի վրայից այդ պարտավորությունը աշխատողի վրա դնելու համար:

Պահանջում ենք չընդունել այնպիսի օրենքներ, որոնցում հաշվի առնված չեն մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակն ու ռիսկերը:

Պահանջում ենք չընդունել օրենքներ, որոնք ուղղակիորեն նպաստելու են արտագաղթին: Փոխարենը մշակել ներգաղթը խրախուսող մեխանիզմներ:

Պահանջում ենք օրենքում «պարտադիր» բաղադրիչի կիրառման համար անցկացնել հանրաքվե:

Պահանջում ենք նման օրենքների ընդունման ժամանակ անպայման հաշվի առնել «ընտանեկան բյուջե» գաղափարը, ինչպես այն հաշվի է առնվում, օրինակ, բանկերի կողմից վարկեր տրամադրելու ժամանակ:

Պահանջում ենք օրենքում սահմանել այնպիսի կետ, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացուն փոխանցման կամ այլ միջոցներով, ստանալ իր կենսաթոշակը` գտնվելով նաև արտերկրում:

Պահանջում ենք քաղաքացուն տրամադրել խելամիտ ժամկետներ ունենալու հնարավորություն` այդ ֆոնդերի մասին տեղեկություններ ստանալու և որոշում կայացնելու համար:

Պահանջում ենք պարզաբանել հետևյալ հարցադրումները՝

  • Ի՞նչ մեխանիզմներով են գումարները փոխանցվելու տնօրինող ֆոնդերին, Կենտրոնական Բանկից ուղի՞ղ, թե` միջնորդավորված:
  • Ի՞նչ մեխանիզմներով են ֆոնդերը տնօրինելու գումարները: Այսինքն` 40% դրսում և 60% Հայաստանում ներդնելը ինչպե՞ս է իրականացվելու: Ի՞նչ ոլորտներում են ներդրվելու, մասնավորապես Հայաստանում: Եվ ովքե՞ր են պատասխանատու այդ ներդրումների համար:
  • Որքա՞ն տոկոսային եկամուտներ են ակնկալվում այդ ներդրումներից: Համարժե՞ք են արդյոք դրանք ավանդներ ներդնելու տոկոսադրույքներին:
  • Ինչպե՞ս կարելի է անհատի մակարդակով հետևել ֆոնդերում տվյալ պահին առկա գումարների քանակը: Կարո՞ղ է ամեն մի անհատ ցանկացած պահին իմանալ իր հաշվում կուտակված գումարների մասին տեղեկություն, համապատասխանաբար ստանալով տեղեկություն իր կատարած վճարումների, պետության կողմից կատարած վճարումների և ֆոնդերի կողմից ստացված եկամուտների քանակի ու կուտակումների գումարային քանակի վերաբերյալ:
  • Որքա՞ն գումար է վերցնելու ֆոնդը որպես սպասարկման վճար:
  • Ինչպես նաև պահանջում ենք, որպեսզի նմանատիպ ֆոնդերի կառավարումը իր վրա վերցնի ՀՀ կառավարությունը` այդ գումարները ներդնելով Հայաստանի տնտեսության մեջ: Մասնավորապես էներգետիկայի, ճանապարհաշինության, ՏՏ և այլ կարևոր ու շահութաբեր ոլորտներում:

Եվ, որ ամենակարևորն է՝ պահանջում ենք օրենքը կիրառել կամավոր սկզբունքով:

Կարծում եմ, որ լավ կանեն քիչ յուրացնեն պետական ֆինանսներն ու բյուջեն սեփական կարիքների համար չտնօրինեն, և ամեն բան տեղը կընկնի, ոչ թե իրենք իրենց շռայլ ծախսեր թույլ տան, օրական գործուղումների գնան, ոչ պարտադիր գնումներ անեն, բիզնեսներ հիմնեն բարեկամների անունով և դրանց տենդերներ տան, հետո էլ ասեն, թե պետությունը փող չունի ու կրկին դիմեն իրենց միակ ծանոթ` սիրելի միջոցին, այն է՝ ժողովրդին կեղեքելուն:

 

Ի՞նչեքնախատեսումանելակցիայիշրջանակներում:

Քանի որ ինքս նախաձեռնող խմբի անդամ չեմ, դժվարանում եմ ասել հստակ անելիքների ծրագիրն ու հաջորդականությունը: Գիտեմ, որ տարբեր տեսակի երթեր են անցկացնում, այդ թվում` հեծանիվներով, ինչպես նաև հայտնի մարդկանց են ներգրավում իրազեկության մակարդակի բաձրացման նպատակով:

Ինքս էլ միացել եմ հավատով, որ մեր ձայնը կլսեն ու հաշվի կնստեն: Հազարավոր մարդիկ իրենց ստորագրությունն  են տվել, որ դեմ են այս օրենքի պարտադիր կիրառմանը: Ես նույնպես դեմ եմ ու իմ հնարավորությունների ու պատկերացումների սահմանում փորձում եմ պայքարել:

Ինքս նաև գործատու եմ, զրուցել եմ իմ ընկերության աշխատակիցների հետ, նրանք նույնպես դեմ են, ու համակարծիք են ինձ հետ: Առանց այն էլ շատ մեծ դժվարությամբ ու ֆինանսական խնդիրներով ենք պահում ընկերությունը, հարկերի տակից հազիվ ենք դուրս գալիս, հատկապես երբ շրջանառության անհեթեթ հարկը մտցվեց, այժմ էլ սա: Կարծես ամեն բան անում են` փոքր ու միջին բիզնեսը վերջանականապես սպանելու, փոքր ու միջին եկամուտ ունեցող քաղաքացիների մեջքը կոտրելու համար: Դե իսկ իրենց խոշոր շնաձկները` միշտ չաղ, ուրախ, բախտավոր, և ու՞մ հաշվին` իմ, քո, նրա, մեր քրտնաջան աշխատանքի: Ու, ամենակարևորը, որ այլևս հավատ չկա, վստահություն չկա, որ մի դժգույն օր չեն վերցնի մեր գումարներն ու անհետանան կամ անհասկանալի հանգամանքներում սնանկանան: Ես չեմ վստահում այս իշխանություններին ու չեմ պատրաստվում ամեն անգամ լուռ տանել իրենց ընդունած օրենքները, երբ քաղաքացիներիս հետ հաշվի չեն նստում: Ես չեմ ընդունում ոչ մի որոշում և օրենք, որ ընդունվել է  առանց մեզ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ