16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը համաձայնեցված է

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը համաձայնեցված է: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:

«Չնայած Ռիգայի գագաթնաժողովի փորձը ցույց է տալիս, որ միշտ վերջին րոպեի անակնկալը չի բացառվում, երբ պետությունների և կառավարությունների ղեկավարները տրամադրված են ընդունել տեսքտը, սակայն վերջին պահին ինչ-որ բան է պատահում: Իմ ունեցած տեղեկություններով՝ բոլոր չհամաձայնեցված հարցերը համաձայնեցվել են, և հույս ունեմ, որ այս անգամ չի լինի որևէ անակնկալ փոփոխություն, և հռչակագիրը կընդունվի»,-ասաց Ռինկևիչսը:

Ակնկակվում է, որ հռչակագիրը կընդունվի և կհրապարակվի գագաթնաժողովի ավարտին: Ռինկևիչսը նկատեց, որ սառեցված հակամարտություններին վերաբերող հատվածներում համաձայնեցումները շատ բարդ են արվում, ինչպես ցույց է տվել Լատվիայի նախագահության փորձը 2015թվականին, սակայն այս տարի ևս հնարավոր է եղել կառուցողկան եղանակով հասնել բոլոր հարցերի համաձայնեցման:

Բրյուսելը հյուրընկալել է Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդներին: Նոյեմբերի 24-ին նրանք մեկ հարկի տակ են հավաքվել՝ քննարկելու գործակցությունն առաջ մղելու հնարավորությունները: Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտին կընդունվի արդյունքների ամփոփման հռչակագիր:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ