02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատավորի գիտությամբ են «խոշտանգե՞լ» «Սասնա ծռեր»-ին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը:

Այսօր շարունակվող դատական նիստի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի այս պահին ընթացող նիստերի դահլիճում այլևս նիստեր չանցկացվեն, քանի որ այդտեղ հանցագործություն է տեղի ունեցել:

Ալումյանը նշեց, որ խոսքը  հունիսին կատարվածի մասին է, երբ, պաշտպանների պնդմամբ, նիստերի դահլիճից դուրս ոստիկանները բռնություն են գործադրել «Սասնա ծռերից» երեքի հանդեպ:

 Հայկ Ալումյանի համոզմամբ `  ամբաստանյալներին «խոշտանգել» են   դատավոր Արտուշ Գաբրիելյանի գիտությամբ. «Մենք դեռ տվյալներ չունենք, որ նա ինքն է հրաման տվել: Բռնություն կիրառած անձանցից ոստիկան փոխգնդապետ Ղազարյանն էլ ամեն անգամ գալիս է  դատարան»: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ կատարվածի մասին. «Պետք է հարգել անմեղության կանխավարկածը եւ անուններ չշոշափել: Եթե նախաքննական մարմինը պարզի, որ բռնություններ են եղել, մեղադրանքներ կառաջադրվեն: Դատավորը լիազորված չէ հրահանգելու, որ որեւէ ոստիկան չպետք է ուղեկցի ամբաստանյալներին: Իսկ եթե պարզվի, որ այստեղ բռնություններ են եղել, դա չի կարող պատճառ լինել, որպեսզի այստեղ նիստեր չլինեն»:

Ներկայացված միջնորդությունը մերժվեց:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ