19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ես 25 տարեկան որդի չունեմ, ակնհայտ սուտ է. Կ. Նահապետյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը հերքում է լուրերը, թե որդին նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար:

«Ակնհայտ սուտ տեղեկություններ են տարածվում, այնպիսի տեղեկություններ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե  ինչպես Կորյուն Նահապետյանն, այնպես էլ նրա 25-ամյա որդին, չեն ծառայել Հայոց Բանակում:

«Եթե ձեզ որևէ տեղեկություն հետաքրքրիր է, ապա պետք է նախօրոք ճշտել և ստանալ պարզաբանում: Ես 25 տարեկան որդի չունեմ, ակնհայտ սուտ է: Իմ որդին 15 տարեկան է»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ