ՀՀԿ-ը չի խառնվում «Ծառուկյան»-ի գործերին (տեսանյութ)
«Մենք որևէ քաղաքական ուժի ներքին գործերին չենք խառնվում, և դա ես ընդունելի չեմ համարում: դա իրենց դիրքորոշումն է, ընդդիմադիր կեցվածքն է: Բյուջեն է քննարկվում, և բյուջեի ժամանակ ընդդիմադիրները, բնական է, իրենց դժգոհությունները պիտի արտահայտեն»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորում վերջին ժամանակներում «Ծառուկյան» խմբակցության կոշտ քննադատությունն՝ ուղղված Կառավարությանը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ վարչապետին ուղղված քննադատություններն անհիմն են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: