08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս է ՀՀԿ-ը փոխհատուցելու ՀՎԿ-ին

ԱԺ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ Վանաձորում նոր ընտրությունների կարիք չկա: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին: ««Ելք»-ի իրավունքն է, կարող է դիմել Կառավարություն, բայց առայժմ, իմ կարծիքով, դրա ահրաժեշտությունը չկա։ Եթե կհավաքվեն, քվորում կլինի, և նիստը կկայանա, ապա ամեն ինչ բնականոն հունով կգնա առաջ», – նշեց Բաղդասարյանը։ Վերջինս ընդգծեց, որ ՍԴ որոշումը, որի կյանքի կոչման համար «Ելք»-ը պատրաստվում է դիմել կառավարությանը, չի սահմանում, որ ավագանին անօրինական է գործել. «Նիստը եղել է ՏԻՄ օրենքին համախատասխան։ ՍԴ որոշումը, եթե ուշադիր ընթերցեիք, կտեսնեիք, որ հակասությունը ՏԻՄ օրենքի և Սահմանադրության հետ է կապված և մինչև մարտի 31-ը այն պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը։ Եզրահանգումներ անելու համար դեռ շուտ է», – ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն գնահատականի հետ, որ ՀՀԿ ավագանուն քնած դշխուհու տեղ դրած՝ ՀՎԿ-ն փորձում է համբուրելով վերակենդանացնել նրան՝ կոչ անելով «Լուսավոր Հայաստանին» և ԲՀԿ-ին բոյկոտելու փոխարեն մասնակցել ավագանու նիստերին։ «Ինձ թվում է, որ մնացած երկու քաղաքական ուժերն էլ պետք է նիստերին մասնակցեն, որովհետև Վանաձորն այն քաղաքը չէ, որ մատնվի անուշադրության։ Նրանք պետք է գան պահեն իրենց ընդդիմադիր հեցվածքնն ու պարտադրեն հաշվի նստել իրենց կարծիքի հետ», – նշեց նա։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չհամաձայնեց գնահատականի հետ, թե ինչպես Հեղինե Բիշարյանն էր ասել, պարզվեց, թե ովքեր են «անբարոյականները»:

«Որևէ անգամ բայկոտը հավերժական չի լինում, մյուս ուժերն էլ պետք է մասնակցեն նիստին:

Քաղաքական հուշագիր ստորագրել չի նշանակում, թե պարզվեց, թե հենց նրանք են ձայն տվել:  Ազգային ժողովում էլ են եղել կոալիցիաներ, կարող է գործընթացները զարգանան այնպես, որ ամենասուր ընդդիմադիըր կարող է հուշագիր ստորագրել, քաղաքականության մեջ կարող է ամեն ինչ փոխվել մեկ գիշերվա մեջ»:

Հարցին, թե ինչպես են շնորհակալ լինելու ՀՎԿ-ին, Վ. Բաղդասարյանը պատասխանեց.  «Մենք որևէ մեկին ծառայություն մատուցելու կարիք չունենք, այն, ինչ կա, ամրագրված է հուշագրում:

Չեմ կարծում, որ բարոյականությունը քաղաքականության մեջ պետք է այս չափանիշներով ամրագրել, որևէ մեկի ճակատին գրված չէ ընդդիմություն կամ իշխանություն, քաղաքականության մեջ ամեն ինչ փոխվում է, քաղաքականության մեջ ամենաճիշտը գաղափարախոսության պահպանումն է»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ