19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Բաբայանը չի տարբերում «Իգլան» տրուբայից». դահլիճը ծիծաղեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 20-ին շարունակվեց  Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:

Նշենք, որ այսօրվա դատական նիստում նախատեսված են ամբաստանյալների պաշտպանների ճառերը:

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշեց, որ իր պաշտպանական ճառը կբաժանի երկու մասի: Այսինքն՝ «Իգլայի» մասով կխոսի առանձին, իսկ փողերի լվացման մասով առանձին :

Պաշտպանը ընդգծեց, որ «Իգլայի» գործով ամբաստանյալ Սանասար Գաբրրիելյանը և նախաքննական ցուցմունքներում և դատաքննական ցուցմունքներում շարունակ նշել է, որ Սամվել Բաբայանը չի պատվիրել ձեռք բերել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը, այլ դա եղել է իր սեփական նախաձեռնությունը:

Սանասար Գաբրիելյանը շարունակ նշել է, որ «Իգլա»-ն պետք է ձեռք բերեր սեփական միջոցներով և նվիրեր բանակին:

Քալաշյանը նշեց, որ գործում առկա են անթույլատերելի ապացույցներ, ինչպես նաև գաղտնալսումներում առկա  զրույցները սխալ են մեկնաբանել:

«Գաղտնալսումներում առկա որոշ բառեր, նախադասություններ կամայականորեն հիմք են համարվել մեղադրանքում օգտագործելու համար: Սանասար Գաբրիելյանի և Հրաչյա Մայիլյանի գաղտնալսման մեջ ասվել է 50 հազարը վերցրու ու վերջացնենք ամեն ինչ: Մեղադրողը եզրակացրել է, որ դա Սամվել Բաբայանի խոստացած գումարն է, մանավանդ նշված խոսակցությունից երևում է, որ 50  հազարը Սանասար Գաբրիելյանը արդեն ինչ որ տեղից վերցրել էր»,-նշում է պաշտպանը:

Պաշտպանը ընդգծում է, որ գործում չկա ապացույց , որ Սամվել Բաբայանը եղել է դրդիչ, իսկ Սանասար Գաբրիելյանը եղել է կատարող և նրանք եղել են հանցավոր համաձայնության մեջ:

Պաշտպանը նշում է, որ այս մեղադրանքը անհիմն է և պետք է կայացվի արդարացման դատավճիռ, հանցակազմի բացակայության պատճառով:

Մեղադրողը նշել, էր Բաբայանի նկատմամբ պետք է սահմանվի խիստ պատիժ հաշվի առնելով գործում նրա ակտիվ դերը:

Պաշտպանը այս պահանջը ևսանհիմն համարեց:

Պաշտպանը անթույլատրելի համարեց մեղադրող դատախազի մեղադրանքում ներկայացրած այն հանգամանքը, թե Սամվել Բաբայանը չի տարբերում «Իգլան» տրուբայից:

Սա առաջացրեց դահլիճի ծիծաղը, իսկ պաշտպանը հարկ համարեց հիշեցնել, որ Սամվել Բաբայանը հերոս է և նրա ղեկավարած բանաը առանձնանում էր ողջ Կովկասում:

Այսքանով պաշտպանը իր ճառի մի հատվածը համարեց ավարտված և ընդմիջում խնդրեց փողերի լվացման դրվագով ելույթի համար:

Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերելու, փոխադրելո և պահելու ,որն է ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիրը:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ