16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Մի օրում, մի զարկով խնդիրները չեն լուծվի. Շարմազանով (տեսանյութ)

 «Մենք՝ Ազգային ժողովը, ընդունել ենք երիտասարդների առաջարկությունը և ասել, որ պատրաստ ենք կազմակերպել խորհրդարանական լսումներ մեծ դահլիճում։ Մեր պայմանավորվածությունը, մեր խոստումը ուժի մեջ է», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողների, գիտնականների հետ քննարկումները կլինեն հրապարակային, կհեռարձակվեն ուղիղ եթերով։ 

Խորհրդարանական լսումները տեղի կունենան նոյեմբերի 22-ին։ Նա նշեց, որ դա կլինի կլոր սեղանների սկիզբը, եթե կարիք կլինի էլի քննարկումներ կազմակերպել, կանեն: 

«Ապագայում ինչ կլինի, 70-ից ավելի որոշում ու ենթաօրենսդրական ակտէ  ընդունվելու: Մի օրում, մի զարկով խնդիրները չեն լուծվի, ուսանողների խնդիրն է եղել իրենց ձայնը լսելի դարձնել, և մենք տրամադրել ենք երկրի ամենաբարձր հարթակը բոլոր կողմերին: Իմ առաջարկությամբ օնլայն ռեժիմով հեռարձակվելու են, մեր հանրությունը կկարողանա հետևել, որ ԱԺ-ի տարածքներից դուրս գտնվող մեր քաղաքացիները հաղորդակից լինեն այն պրոցեսներին, որ այստեղ տեղի են ունենում»,-հավելեց նա:

 

Տեսանյութը՝ aysor.am-ի:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ