04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ով ասաց` նշանակել են. կառավարությունը հերքում է

Լուսանկարը` Մ. Ղահրամանյանի

Կառավարությունում այս պահի դրությամբ նոր նշանակումներ չեն եղել: Այս մասին  Henaran.am-ին փոխանցեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը`անդրադառնալով այսօրվա մամուլում հայտնված տեղեկությանը, թե երեկ ՕԵԿ համամասնական ցուցակի 9-10-րդ տեղերը  զբաղեցրած Նելսոն Զուլոյանն ու Դավիթ Կարապետյանը նշանակվել են, համապատասխանաբար, առողջապահության  նախարարության ԾԻԳ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար և սփյուռքի փոխնախարար:

Հարություն Բերբերյանի փոխանցմամբ, երբ կառավարությունում նոր նշանակումներ են լինում, այդ մասին տեղեկությունն անմիջապես տեղադրվում է կառավարության կայք-էջում: Այս պահի դրությամբ նման նշանակում չի եղել:

Henaran.am-ը երեկ տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին պաշտոնապես կհրապարակվի ՕԵԿ-ական փոխնախարարների նշանակումների մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՕԵԿ-ականները մի քանի նախարարությունում փոխնախարարի պորտֆել կստանան:

Մասնավորապես,  ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնը, մեզ հասած տեղեկություններով, կզբաղեցնի ՕԵԿ-ական Դավիթ Կարապետյանը, իսկ ՕԵԿ-ական մյուս երիտասարդը` Նելսոն Զուլոյանը, պաշտոն կստանա  առողջապահության նախարարությունում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ