02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Լայն հագուստներ, պաստելային գույներ…ձմեռային նորաձևությունը

Արդեն ձմեռ է, և ժամանակն է խոսել նաև ձմռան նորաձևության գույներից ու զգեստներից: 

Ինչպես Henaran.am-ին հայտնեց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը, նորաձև են պաստելային գույները: ”Նորաձև են վարդագույնի, երկնագույնի, կանաչի շատ նուրբ երանգները:

Դա վերաբերում է թե վերարկուներին, թե մնացած հագուստներին, թե կոշիկներին ու աքսեսուարներին: Շատ նորաձև է ամբողջովին սպիտակ կամ կաթնագույնը կերպարը”,-ասաց նա: 

Ինչ վերաբերում է հագուստների ձևին, ապա  նորաձև է over size-ը: ”Երբ հագուստը լինում է կրած չափսից մի քանի չափս ավելի, դրանով մոտենում ենք 80-90-ականներին, և հայտնի է, որ այսօր ամենաձևը 90-ականների թափթփված ոճն է”,-նորաձևության գաղտնիքներին ծանոթացրեց բլոգերը:

Մարիաննա Քաբաբյանի խոսքով` այս ձմռանը շատ նորաձև են մորթիները: ”Հագուստի տարբեր մասերը կարող են լինել մորթուց, կարող են լինել գունավոր վառ կամ պաստելային գույներից, նախընտրելի է մորթին կրել վերնահագուստի հետ համատեղ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ