13 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտահերթ ընտրություններ

2018 թվականի մարտի 11-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կանցկացվեն ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: Որոշումն ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ ըստ նախագծի` 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու օրենքով սահմանված 9 անդամներից փաստացի ընտրվել են 9-ը։ 2017 թվականի օգոստոսի 18-ին վաղաժամկետ դադարեցվել էին համայնքի ավագանու անդամներ Մարգարիտա Ալթունյանի, Ալիկ Էլարյանի, Հակոբ Մելիքբեկյանի, Լևոն Սարիբեկյանի և Սևակ Գասպարյանի լիազորությունները՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի (մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից) հիմքով: Այդ հանգամանքից ելնելով՝ անհնարին է դարձել ավագանու նիստերի հետագա անցկացումը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ