15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Վիզաների դյուրացում Հնդկաստանի հետ

ՀՀ արտաքին գոծերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն դյուրացնելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը: Ըստ նախագծի՝ այսուհետ Հնդկաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստանի Հանրապետություն այցելելիս մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում, էլեկտրոնային վիզա համակարգով կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում: «Սա կնպաստի Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու ներդրումների խթանմանը»,-ասաց Շավարշ Քոչարյանը:

Որոշման ընդունմամբ էլ ավելի կաճեն Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը և առևտրաշրջանառության ծավալները, երկուստեք կխթանվեն ներդրումները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ