Հայերը եւ թուրքերը կփորձեն համատեղ ռեկորդ սահմանել
Հայերը և թուրքերից կազմված մի խումբ դեկտեմբերի 6-ին աշխարհի ամենաերկար ձեռք սեղմման ռեկորդ գրանցելու համար կհանգրվանեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում, գրում է Ermenihaber.am-ը:
Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանների առկայությանը ուշադրություն հրավիրելու նպատակով վերոնշյալ հասարակական միջոցառումը կազմակերպվել է ‘TANGO Network” կազմակերպության կողմից: Թուրքական “Ռադիքալ” թերթը, հղում տալով “CNN-ի” թուրքական ծառայությանը, նշում է, որ այս միջոցառման շնորհիվ թուրքերը և հայերը կհավաքվեն միևնույն վայրում: Միջոցառման վայրը նույնպես պատահականությամբ չի ընտրվել: Նշվում է, որ երկու երկրների փակ սահմանների պատճառով հայերը և թուրքերը միմյանց երկներ այցելում են Վրաստանի տարածքով: