03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխարհում տարեկան թոքաբորբով հիվանդանում է 850 միլիոն մարդ, որից յոթ միլիոնը մահանում է

ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ թոքաբորբի հիմնական ախտորոշման մեթոդը ռենտգեն հետազոտությունն է, խորխի և արյան ընդհանուր անալիզը: «Աշխարհում տարեկան թոքաբորբով հիվանդանում է 850 միլիոն մարդ, որից յոթ միլիոնը մահանում է: Ավելի շատ հիվանդանում են մինչև  հինգ տարեկան երեխաները, տարեկան մեկ ու կես միլիոն երեխա մահանում է այդ հիվանդությունից, որից մեծ հատվածը` միայն այն պատճառով, որ ախտորոշումը ճիշտ չի արվում, և երեխան չի ստանում այն բուժումը, որը կօգներ նրա: Այդ երեխաները չպետք է մահանային»,-ասաց նա և նշեց, որ ամեն 30 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է մեկ երեխա :

Անդրանիկ Ոսկանյանն ասաց, որ թոքաբորբը բուժելի է, և պետք է ժամանակին ուշադրություն դարձնել խնդրին, դիմել բժշկի, ստանալ ստացիոնար բուժում: «Թոքաբորբը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, երբ երեխաների մոտ առաջանում է սուր վիճակ, ծնողներն անմիջապես մտածում են ջերմությունն իջեցնելու մասին, մտածում են այնպես անել, որ երեխան չլացի, այսինքն` կիրառում են այն միջոցները, որոնք չեն օգնում, այլ խորացնում են վիճակը, և առաջացնում են խնդիրներ հետագա բուժման համար»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ