04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իշխանություններն ամեն կերպ պնդում են, որպեսզի ազատականացման երկխոսությունն օր առաջ սկսվի. Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասում է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման  երկխոսության մեկնարկի համար կան որոշակի պայմաններ, և խնդիրն, ըստ նրա՝ նախ և առաջ եվրոպական գործընկերների քաղաքական կամքի մեջ է։

Նրա խոսքով՝ Եվրոպան լուրջ միգրացիոն խնդրի առջև է կանգնած, իսկ, օրինակ՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզաների ազատականացումից հետո այդ երկրների հազարավոր քաղաքացիներ խախտել են համաձայնագիրը.

«Միգրացիայի առիթ է դարձել ԵՄ հետ վիզաների ազատականացումը։ Միգրացիոն թեման շատ լուրջ է Եվրոպայում։ Ես լուրջ քաղաքական կամք եմ ակնկալում ԵՄ կողմից, որ կարողանան Հայաստանին տալ վիզային ազատականացման երկխոսության հնարավորությունը։ Մենք կարող ենք քաղել ուրիշի դառը փորձի դառը պտուղը։

Ազատականացման դիալոգը պետք է սկսել, դրանից հետո երկու տարի սպասել։ Եթե հենց այսօր այդ երկխոսությունն սկսվի, ապա երկու տարի անց նոր արդյունք կունենանք։ Բոլոր քաղաքական փաստաթղթերում վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության խնդիրն օրակարգային է»։

Աշոտյանն ընդգծեց՝ վիզային ռեժիմի ազատականացման հարցը ՀՀ իշխանությունների համար շատ կարևոր է. «Իշխանություններն ուզում են սկսել, ամեն կերպ պնդում են, որպեսզի ազատականացման երկխոսությունն օր առաջ սկսվի։ Եվրոպական երկրներն են, որ քաղաքական որոշում դեռ չեն կայացրել»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ