13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ազերին կամ ազարին Արաքսից հարավ Իրանում գտնվող Ատրպատականի բնակիչն է

Ազերին կամ ազարին Արաքսից հարավ Իրանում գտնվող Ատրպատականի բնակիչն է, որի հոմանիշը և, ըստ իս, հայերենում ավելի ընդունելի տարբերակը «ատրպատականցի» եզրն է: Փավստոս Բուզանդի երկում հանդիպող «Ատրպատճաց գաւառ» ձևից պետք է եզրակացնել, որ հայերենում ժամանակին «ատրպատականցի» իմաստով կիրառվել է նաև «ատրպատիճ» անվանումը, որը հետագայում դուրս է մղվել մեր լեզվից:

Ադրբեջանցին՝ Ադրբեջանական Հանրապետության բնակիչն է՝ անկախ էթնիկական պատկանելությունից: Եթե ուզում ենք շեշտել ադրբեջանական էթնիկական հանրույթին պատկանելության հանգամանքը, ապա կիրառելի է «էթնիկ ադրբեջանցի» ձևը:

Թեև անգլերենում Azeri և Azerbaijani տարբերակները այժմ համարյա որպես հավասարազոր հոմանիշներ են գործածվում, սակայն իրականում հենց ադրբեջանական քարոզչամեքենան է շահագրգռված այս երկու անվանումների նույնականացմամբ, որպեսզի ցույց տա, թե իբր Ատրպատականում և Ադրբեջանում միևնույն էթնիկ հանրույթն է՝ բաժանված Արաքս գետով:

Այլ խոսքով՝ անգլերենում ավելի ճիշտ կլինի Ադրբեջանական Հանրապետության դեպքում օգտագործել Azerbaijani (հայերեն՝ ադրբեջանցի կամ էթնիկ ադրբեջանցի, ռուսերեն՝ азербайджанец կամ этнический азербайджанец), իսկ Իրանի հյուսիսի երկրամասի՝ Ատրպատականի պարագայում՝ Azeri կամ Azari (հայերեն՝ ազերի, ազարի կամ ավելի ընդունելի է ատրպատականցի, ռուսերեն՝ азери կամ азари), որը մինչև Ատրպատականի լեզվական թյուրքացումը (մոտավորապես 16-17-րդ դդ.) այս տարածքի իրանալեզու բնակչության լեզվի և նաև էթնիկ անվանումն էր:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն է բացատրել ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ