22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կազատվե՞նք կեղծ դեղերից

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը սեպտեմբերի 19-ին այցելել է ՀՀ առողջապահության նախարարության “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն”, հանդիպել կոլեկտիվի հետ։ Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, տեխնոլոգիական և կադրային հագեցվածությանը: Դերենիկ Դումանյանը կարևորել է դեղերի արդյունավետության, անվտանգության և որակի ապահովման գործում մասնագիտացված կառույցի դերը: Նա կենտրոնի ղեկավարության առջև խնդիր է դրել շարունակաբար հզորացնել տեխնոլոգիական և կադրային հագեցվածությունը, ուղեժացնել ներքին վերահսկողության մեխանիզմները:

Կենտրոնի մասնագետների առջև նախարարը խնդիր է դրել ուժեղացնել հսկողությունը հանրապետություն ներկրվող դեղերի նկատմամբ` դրանց անվտանգությունը երաշխավորելու նպատակով, ինչպես նաև հետամուտ լինել կեղծ, ժամկետանց և չգրանցված դեղերի ներմուծման կանխմանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ