26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դեմ ենք գիտությունն ընդդեմ անվտանգության ձեւաչափով բանավեճին». ԵՊՀ ուսխորհուրդ

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության 10.11.17թ.-ին տեղի ունեցած ընդլայնված նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասինե օրենքի նախագծի եւ վերջին օրերի ուսանողական ցույցերի մասին հետեւյալ հայտարարությունը:

Վերոնշյալ օրենքի նախագծով նախատեսված տարկետման ձեւաչափի փոփոխության հետ առաջացած բողոքի խաղաղ ակցիաները, մենք համարում ենք հասարակական հարաբերությունների կարեւոր գործընթացներ: Ժողովրդավարության զարգացման ճանապարհին մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի կամ քաղաքացիների խումբ իր կարծիքն արտահայտելու ազատության սահմանադրական իրավունք ունի, իսկ պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքը:

Ազատ կարծիք արտահայտելու, բողոքի խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու մեր ուսանող ընկերների իրավունքները պաշտպանելու ենք օրենքով սահմանված բոլոր միջոցներով, ուստի պահանջում ենք հարգանքով վերաբերվել բողոքի ակցիաներին, դրանց մասնակիցներին եւ չտրվել տարատեսակ սադրանքների:

Հիմք ընդունելով բոլոր ֆակուլտետների ուսանողների շրջանում քանակական եւ որակական տեղեկատվությունը, կարծիքների եւ դիրքորոշումների ամբողջությունը՝ հայտարարում ենք, որ ԵՊՀ ուսանողական խորհրդը չի կիսում «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ մեր ցուցարար ընկերների մոտեցումները:

Մենք դեմ ենք գիտությունն ընդդեմ անվտանգության ձեւաչափով բանավեճին, այս արժեքների ուղիղ հակադրմանը. բանակին վերաբերող խնդիրների քննարկումը չպետք է ամբողջովին միահյուսել գիտության հիմնախնդիրների հետ:

Հարց է առաջանում. մինչ այժմ որքանո՞վ է տարկետման առկայությունը լուծել գիտության խնդիրները եւ նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը, քանի՞ ասպիրանտ է, չանցնելով պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ Զինված Ուժերի շարքում, շարունակել գիտամանկավարժական գործունեությունը: Բավարար է, նույնիսկ, հպանցիկ աչքի անցկացնել վիճակագրությունը եւ ակնհայտ կդառնա, որ գիտության զարգացումը տարկետման խնդրի հետ կապելն արդարացված չէ:

Բոլորին հորդորում ենք հեռու մնալ 2016թ. ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած ուսանողների անունների շահարկումներից: ԵՊՀ Ուսանողական խորհրդի շարքերում կան 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների բազմաթիվ մասնակիցներ, ովքեր իրենց արիությամբ կանգնեցրել են թշնամու գրոհը, ում կողքին զոհվել են ծառայակից ընկերներ, եւ անընդունելի է նման բանավեճում մեր զոհված ընկերների հիշատակը շահարկելը:

Մենք շատ լավ գիտակցում ենք պատերազմի եւ խաղաղության գինը: Հասկանում ենք բանակում ծառայությունն անցնելուց հետո ուսումը շարունակելու նշանակությունն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ ծառայությունից հետո՝ համալսարանում սովորելու ընթացքում, հայրենիքի կանչով կամավոր ճակատ մեկնելու եւ հետո դա քաղաքական կարիերայի դրոշակ չդարձնելու գինը:

Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, եւ խնդիրը լուծել հարգալից, միմյանց լսելու, առողջ բանավեճի, տարընթերցումներն ու տարըբռնումները քննարկելու միջավայրում:

Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ մնալ ուսանողությանը քաղաքականացնելու, ուսանողական ցույցերն ու երթերը կուսակցական եւ նեղ խմբային շահերին ծառայացնելու ցանկացած դրսեւորումներից:

Մենք հարգում ենք ուսանողական նույն աթոռներին նստող մեր ընկերների կարծիք հայտնելու ազատությունը եւ պատրաստ ենք պաշտպանել նրանց իրավունքները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ