17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գեյ-շքերթնե՞ր՝ Հայաստանում /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների շարքում վերջերս ակտիվորեն քննարկվեց հատկապես  197-րդ հոդվածը, որը վերաբերում է  համասեռամոլներին։
Նախագծի 197-րդ հոդվածով առաջարկվում է «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ բաժնում» ներառել «խտրականության մասին» հատվածը, որով նախատեսվում է քրեականացնել խտրականության դրսեւորումները եւ հատկապես սեռական կողմնորոշման հանդեպ: 
Օրենսգրքում «սեռական կողմնորոշում» եզրույթը նույնպես նոր է ներմուծվել:

Ստացվում է՝ այդ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո եթե համասեռամոլները որոշեն ակցիաներ, գեյ-շքերթներ կազմակերպել, ամուսնանալ ու ինչ-որ մեկն ինչ-որ կերպ խանգարի նրանց, կամ, առհասարակ, խտրական  վերաբերմունք ցուցաբերի, օրենքով պատասխանատվության   կենթարկվի։

Անդրադառնալով այս թեմային՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Մենք եվրախորհրդի առաջ պարտավորություններ ունենք․ մեր օրենսդրական դաշտը պետք է համապատասխանի եվրոպական  օրենսդրական ստանդարտներին։ Հայերի մոտ ընտանիք ասվածը տղաարդու ու կնոջ կապն է։ Թող երկու տղամարդու կամ երկու կնոջ կապն այլ բան անվանեն, ոչ թե ընտանիք։ Ես դեմ եմ, որ միասեռական ամուսիններին իրավունք տրվի երեխաներ որդեգրել», – նշեց սոցիոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ