« Պավլիկ, ես ոնց որ զգում եմ, որ բոյը կարողա սկսվի».Սեֆիլյանի գործ
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 10-ին շարունակվում է «Սեֆիլյանի և մյուսների» գորրծով դատական նիստը:
Մեղադրողները հրապարակում են «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների և գործով ամբաստանյալների գաղտնալսումների արձանագրությունները:
Սեֆիլյանի խոսակցություններից մեկում ասվում է. «Այս պայքարը երկար է տևելու և արդյունքի հասնելու համար նախ հարկավոր է հասարակությանը փոխել: Քննարկվում է Ղարաբաղցի –հայաստանցի թեման, ախր ՙ ինչո՞ւ պետք է ղարաբաղացիները իրանց էսքան սխալ պահեն»:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը նկատեց, որ գաղտալսումների հրապարակումը մի տեսակ անթույլատրելի է և անտրամաբանական:
«Գաղտնալսումները հրապարակվում են Ա և Ս տառերով: Խոսքը գնում է Ա- և Ս-ի խոսակցությունը, առաջին է երկու էջում երկու անձանց խոսակցությունն է մի թեմայի մասին, հաջորդ էջում Ա-ի և Է-ի խոսակցությունն է բոլորովին ուրիշ բանի մասին, սակայն ներկայացվում է որպես մեկ ամբողջ խոսակցություն»,-նկատեց պաշտպանը:
Հրապարակվեցին նաև «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Պավել Մանուլյանի գաղտնալսումների արձանագրությունները:
Պավել Մանուկյանի հեռախոսային խոսակցությունը Գարիկ Խաչատրյանի հետ.
«Չարլիին ճանաչո՞ւմ ես Բերդից, հատուկ գնդից է, իրան համդիպեցի բացատրեցի, որ իշխանափոխությունը լինում է, ասեց՝ ապեր ձեռք եք առնում: Ասեց ապեր՝ մտածեմ, տղեքին կհավաքեմ կասեմ»:
Հայկազ Եղիկյանի խոսակցության մեջ նման միտք է հնչում. « Պավլիկ ես ոնց զգում եմ, որ բոյը կարողա սկսվի»: Պավլիկը պատասխանում է .«Դու պատրաստ եղիր ամեն ժամ»:
Դատարանը շարունակում է հրապարակեց գործին առնչվող գաղտնալսումների արձանագրությունները:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:
Այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին ու Գալուստ Գրիգորյանին: