21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետը խախտեց ձևաչափը․ դասադուլը շարունակվելու է

Դասադուլավորների ու վարչապետի հանդիպումն ավարտվեց։  Հանդիպմանը մասնակցել են նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Ակցիայի նախաձեռնողներից մեկը՝ Դավիթ Պետրոսյանը հիշեցրեց, որ նախապես քննարկել էին ձևաչափը, որը սակայն  այն  խախտվեց․ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ 

Դավիթը  նշեց՝   վարչապետ  Կարեն Կարապետյանն ասել է, որ մտադիր չի եղել խախտել ձևաչափը։  

«Մենք չենք ասում՝ մտադրված էր, թե ոչ, մենք արձանագրում ենք փաստը»,-հավելեց նա:

Ուսանողները նշեցին, որ վաղը շարունակելու են դասադուլը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ