16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հացը կթանկանա 10-20 դրամով

“Հացի թանկացումը Ռուսաստանում բերքի ծավալների կրճատման հետ կապված  ազդեցությունն է’,-այսօր  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ նրա` իրական հիմքեր կան այն խոսակցություններում, որ հացը թանկանալու է 10-20 դրամով: Համաշխարհային շուկայում թանկացել են ցորենն ու ալյուրը, դրանք թանկացել են նաև այն երկրներում, որտեղից մենք ներկրում ենք: Սրանից հետևում է, որ տրամաբանորեն կթանկանա նաև Հայաստանում վաճառվող հացը,-ասաց Շաբոյանը:

Ինչ վերաբերում է լուրերին, որ գնորդին խաբում են` հացի քաշը ավելի ներկայացնելով, քան կա, Շաբոյանն ասաց, որ եթե համապատասխան մարմինները իրենց հայտնեն այդ մասին, իրենք էլ ուսումնսիրություններ կանեն ու խախտումներ հայտնաբերելու դեպքում չի բացառվում, որ տուգանեն:

ՏՄՊՊՀ-ն այժմ ուսումնասիրություններ է կատարում բենզինի շուկայում: Արտակ Շաբոյանի խոսքով` բենզինի պահանջարկը նվազում է, փոխարենն ավելանում է դիզվառելիքի պահանջարկը: Այս ոլորտը ևս նրանց ուսումնասիրության տակ է:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ