26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այլ հարց է, որ եթե մինչև բանակը լավ սովորող էր, հետո կարողանո՞ւմ է իրեն նորից լավ դրսևորել

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մադտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ծառայությունը պետք է պարտադիր լինի բոլորի համար, սակայն նաև այնպես պետք է անել, որ գիտությանը վնաս չլինի. «Մեկի խնդիրների լուծումը մյուսի հաշվին չպետք է լինի: Պետք է լինի այնպիսի տարբերակ, որ ունենանք ուժեղ բանակ՝ անհրաժեշտ թվով և ունենանք մասնագետների ինստիտուտ, որ մեր կյանքի մյուս բնագավառների համար մասնագետ պատրաստենք»,-ասաց նա:
  
Հարցին, թե հնարավոր է ծառայության ժամանակ գիտությամբ զբաղվել, Ռադիկ Մարտիրոսյանը նշեց՝ դժվարանում է ասել՝ հնարավոր է համատեղել, թե ոչ, քանի որ դա անձից է կախված: 
 
 
 «Այլ հարց է, որ եթե մինչև բանակը լավ սովորող էր, լավ գիտելիքներ ուներ, հետո կարողանո՞ւմ է իրեն նորից լավ դրսևորել: Կյանքը ցույց է տալիս, որ դա այդպես չէ: Բայց նրանք, որ, ըստ էության, ճիշտ կողմնորոշված են, որ գիտությամբ պետք է զբաղվեն, նրանց համար այնքան էլ մեծ խնդիր չէ»,-եզրափակեց նա:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ