26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լևոն Մկրտչյանն ընդունել է դասադուլ հայտարարած ուսանողներին

Քիչ առաջ    տարկետման իրավունքի  սահմանափակման դեմ բողոքող ուսանողները հասան Կրթության և գիտության նախարարության շենքի դիմաց են:  Ակտիվիստները ցանկանում էին հանդիպել նախարար Լևոն Մկրտչյանին:

Ուսանողները 30 րոպե ժամանակ տվեցին նախարարին` ընդունելու իրենց հանդիպման առաջարկը:

«Նախարարը հենց հիմա պատրաստ է 10 հոգու ընդունել բոլոր լրատվամիջոցների ներկայությամբ եւ հանդիպում կազմակերպել՝ ուղիղ եթերով»,-ասաց նախարարության աշխատակիցը:

Դասադուլ հայտարարած ուսանողները նշեցին, որ իրենք պահանջում են, որպեսզի Լեւոն Մկրտչյանը իջնի իրենց մոտ, կամ ԵՊՀ դահլիճում հանդիպի իրենց հետ:

 «Այստեղ շատ ենք, ուսանողները տարբեր հարցեր ունեն նրան եւ 10 հոգու բարձրանալը սխալ կլինի: Խնդրում ենք տեղեկացնել նախարարին, որ մենք ցանակնում ենք նրա հետ ԵՊՀ դահլիճում հանդիպել, որից հետո կքննարկենք նախարարությունում նրա հետ հանդիպումը»,- ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Ի վերջո,  ուսանողները որոշում կայացրին 10 հոգով բարձրանալ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ