30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դասադուլավոր ուսանողները շարժվում են դեպի ԿԳՆ /տեսանյութ/

Տարկետման իրավունքը  վերացնելու   դեմ   պայքարող  ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է: Ինչպես հայտնի է, բողոքի ակցիայի կազմակերպիչները և մասնակիցների մեծ մասը Մայր բուհում սովորող ուսանողներն են: 

Այսօր բողոքի ակցիան  մեկնարկեց ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց: Այնուհետև ուսանողները  երթով շարժվեցին դեպի համալսարանի մյուս մասնաշենքերը:

 Ուսանողները հրաժարվում են մասնակցել դասերին: Ընդգծենք՝ ակցիային ակտիվորեն մասնակցում են ոչ միայն տղաները, այլև աղջիկները: Դասադուլավոր ուսանողներին միացել են նաեւ դասախոսներ: 

Այսօր ևս  համալսարանի  որոշ մասնաշենքերի դռները փակ էին, հետևաբար  այնտեղ գտնվող ուսանողները չէին կարողանում դուրս գալ եւ միանալ դասադուլ հայտարարած ուսանողներին: Բայց ուսանողները համառորեն կարողացան համալասարանից դուրս գալ   դասադուլի  մեկնարկից  մեկ ժամ անց:
Չնայած անձրևին՝  դասադուլավորների թիվը չի պակասում: Այս  պահին դասադուլավորները շարժվում են դեպի ԿԳՆ: Նրանք ուզում են հանդիպել նախարարի հետ:

crop_174628429_EuH7

crop_174628286_Iij1CI2

crop_174628273_YbG1

crop_174628465_it2G3

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ