17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանում 31-ամյա կինը ինքնասպանության փորձ է կատարել

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբի կողմից «պոլիտրավմա, կատատրավմա, գանգուղեղային տրավմա, աջ ազդրոսկրի կոտրվածք, սրունքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բրիգադը հիվդանդանոցում հայտնել է, որ նրան տեղափոխել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բակից։

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը իրենց վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Մարինե Շ.-ն է, ով նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում ինքնասպանություն գործելու նպատակով իրենց տան հյուրասենյակի պատուհանից, որը 3-րդ հարկում է, ցած է նետվել։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Մ. Շ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձը տեղի է ունեցել նրա մոր՝ 64-ամյա Լ. Շ.-ի ներկայությամբ։  

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ