22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Արմավիա”-“Զվարթնոց” պարտքուպահանջի խնդիրը. չվերթները կրկին դադարեցվել են

“Զվարթնոց” օդանավակայանը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ  ՓԲԸ/  պարտքերի կուտակումների եւ պայմանագրով  նախատեսված սահմանաչափի զգալի գերազանցման պատճառով անորոշ ժամանակով դադարեցրել է “Արմավիա” միաջազգային ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին Henaran.am-ին ասել է  “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ  հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը

“Երկու ընկերությունների միջեւ մարտի 15-ին կնքված պայմանագրով նախատեսված սահմանաչափ գոյություն ունի, որի շրջանակներում  ընկերությունը կարող է պարտքեր ունենալ: Այդ սահմանաչափը զգալիորեն գերազանցվել է: Տվյալ գրաֆիկը պետք է պահպանվի, վճարումները պետք է ժամանակին արվեն, որը չի արվել”,-մեզ հետ զրույցում նշեց  Գեւորգ Աբրահամյանը:

“Արմավիա”-ից ստեղծված իրավիճակը մեկնաբանում են` նշելով, թե փոխանցումն իրականացված է, սակայն ոչ աշխատանքային օրերի պատճառով այն ուշացումով է տեղ հասնում: “Ընթացիկ պարտքերի գումարները, որոնք  մենք փոխանցել ենք, մի փոքր ուշացումով է նստում, քանի որ վերջին երեք օրերը` ներառյալ երկուշաբթին, եղել են ոչ աշխատանքային: Այդ պատճառով իրենք մեզ նախազգուշացնում են` կանգնեցնելով չվերթները”,-պարզաբանեց “Արմավիա” միջազգային ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա  Ավետիսովան:

“Զվարթնոց’’-ը, սակայն,  պնդում է.” “Եթե  փոխանցումը կատարված  լիներ, մենք հաստատ տեղեկացված կլինեինք դրա մասին: Բանկի հավաստիացումը, որ  գումարը փոխանցվել է, լրիվ բավարար կլիներ”:

Ստեղծված իրավիճակում, ինչպե՞ս պետք է լուծվի Ազգային ավիափոխադրողի ծառայությունից օգտվող ուղեւորների ` չվերթների դադարեցման հետեւանքով կրած անհարմարությունների փոխհատուցման խնդիրը: Մեր այս հարցին “Արմավիա”-ի մամլո քարտուղարը պատասխանեց.

” Չեմ կարող ասել, թե ինչ կարվի, որովհետեւ դա  մեր պատճառով չէ, “Զվարթնոց”-ն է կանգնեցրել: Միգուցե  իրենք վերջապես կտեսնեն գումարը եւ կբացեն, չեմ կարող ոչինչ ասել”:

Նշենք, որ երկու ընկերությունների միջեւ ֆինանսական այս խնդիրը պարբերաբար առաջանում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ